ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հերթական դատական շոուն

Հերթական դատական շոուն
10.07.2024 | 14:43

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դատարանի վճիռներով արդարացվել են, Վլադիմիր Գասպարյանը ինչո՞ւ պետք է ազատազրկվեր։ Վ․ Գասպարյանը գիտեր, թե իրեն ինչ վճիռ է սպասում, այդ պատճառով նախօրեին լրագրողների հարցերին «խուճուճ» պատասխաններ էր տալիս։ Մի քանի տարի առաջ «Ազատության» ուղիղ եթերով ցուցադրում էին Վ․ Գասպարյանի Սևանի ափին գտնվող առանձնատան քանդումը։ Այն ժամանակ գրեցի՝ դուք այդքան դուխ չունեք, որ Վովայի դաչան քանդեք: Առանձնատան ցանկապատի քարը էքսկավատորով քերծելուց հետո այդ շոուն ավարտվեց; Վ․ Գասպարյանը ոստիկանապետ եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մասին հսկայական տեղեկության է տիրապետել, ուստի նրան չէին կարող ազատազրկել։ Դատական հերթական շոուն ավարտվեց, կլինեն նոր շոուներ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ